1096 դիտում
21:08 09-02-2024
Պետք է շարունակենք ջանքեր գործադրել անվտանգության հարցերում կանանց մասնակցության համար․ Վահան Կոստանյան
Փետրվարի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N1325 բանաձևի դրույթների իրականացման 2022-2024 թթ. գործողությունների ազգային երկրորդ ծրագրի աշխատանքների գնահատման համաժողովին, որին ներկա էին ճյուղային այլ գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ գործողությունների ազգային ծրագրի դրույթների իրականացումն ապահովելու նպատակով նախորդ տարվա ընթացքում կատարվել է ընդգրկուն աշխատանք՝ շեշտելով, որ N1325 բանաձևի շրջանակում պետք է շարունակել ջանքեր գործադրել լավարկելու կանանց մասնակցությունը խաղաղության և անվտանգության տարբեր հարցերում: Վահան Կոստանյանը կարևորել է այն փաստը, որ գործողությունների ազգային ծրագրի դրույթների իրականացումը լսելի է դարձնում քաղաքացիների ձայնը, որոնք բնակվում են մարզերում, սահմանագծին մոտ և կրում են հակամարտության ուղիղ հետևանքները:
ԱԳ նախարարի տեղակալը ծրագրի իրականացման գործում շնորհակալություն է հայտնել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ արձանագրելով, որ արդյունավետ համագործակցության ապացույցներից են մինչ օրս իրականացված աշխատանքները:

Նմանատիպ նյութեր
1593 դիտում
09:25 21-12-2021
Մեծ ջանքեր պետք է գործադրել գոնե 2007 թվականի ցուցանիշներին հասնելու համար․ «Փաստ»
1084 դիտում
11:41 17-11-2023
Պետք է մաքսիմալ ջանքեր գործադրել Վաշինգտոնում մեր խարխլված դիրքերն ամրապնդելու համար. Սուրեն Սարգսյան
Այս բաժնից
1147 դիտում
21:10 01-02-2025
Այսօր փաստացի արձանագրվեց, որ մարդիկ կարող են հանգիստ երթևեկել ՝ վճարելով 100 դրամ․ Մարության
1642 դիտում
20:44 01-02-2025
Վարդապետ Գուջանյանը սպանվել է սիրիացի բանվորների կողմից. հայտարարություն