211652_close_icon

28 միլիոն դրամ յուրացում կատարած անձին Գերմանիան հանձնել է ՀՀ իրավասու մարմիններին

views-count928 դիտում article-date 17:32 09-02-2024
Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Մ.Մ.-ին, ով մեղադրվում է շուրջ 28 միլիոն դրամ յուրացում կատարելու մեջ, հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին:

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Մ.Մ.-ի տեղափոխումը Երևան:

Նմանատիպ նյութեր