850 դիտում
12:52 06-02-2024
Եթե իշխանության ներկայացուցիչներն ապօրինի իրավական գործընթացների մասին դիրքորոշում հայտնեին, իրենց հետ նույնը չէր լինի․ Լևոն Քոչարյան
Պատգամավորական մանդատ ստացա, բայց քրգործը չի փակվել, շարունակվում է, հարցաքննություններ, առերեսումներ և այլն, ինչքան էլ աբսուրդային է, բայց ամեն դեպքում շարունակվում է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Երեկ ինձ և Ասատուրով Սերգեյին կանչեցին, գործի ավարտ հայտարարեցին, Ասատուրով Սերգեյին, ով իմ ընկերն է, շատ անհասականալի ձևով, նույնպես մեղադրանք առաջադրեցին նույն հոդվածով։ Որոշ մասով մեղադրանքի նկարագրության փոփոխություն եղավ, նորից հարցաքննություն անցկացրին, գործը փակեցին և ուղարկեցին դատարան»,- ասաց նա։
Քոչարյանը նշեց, որ մի քանի օր անց, երբ գործը գնա դատարան և կաշկանդված չեն լինի նախաքննական գաղտնիքով, կմանրամասնեն ինչ փոփոխության մասին է խոսքը։
«Ինձ առաջադրված մեղադրանքը կայանում է նրանում, որ մի քանի ոստիկան կեղծ ցուցմունք են տվել, որը ոչ տեսանյութերով, ոչ այլ ցուցմունքներով, ոչ էլ դատաքննական փորձաքննություններով չի հաստատվել։ Ասել են՝ իբր ես իրենց հարվածել եմ։ Կա մի քանի ձայնագրություն, որտեղ իրենց ասածները չեն հաստատվում»,- նշեց պատգամավորը։
Լևոն Քոչարյանի խոսքով վերջին շրջանում ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ հիմնականում կիրառվում է կալանքը որպես խափանման միջոց կիրառելը, ինչը, ըստ նրա, անհասկանալի է։
«Եթե իշխանության ներկայացուցիչները, այն դեպքերով, երբ իրենք էլ համոզված էին, որ ապօրինի բան է կատարվում, դիրքորոշում արտահայտեին, որ դա սխալ է, կարող է իրենց հետ էլ նույնը չլիներ»,- ասաց Քոչարյանը։
Խոսելով Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ քննարկումներից՝ պատգամավորն ընդգծեց․ «Սահմանադրության հետ կապված իշխանությունը դեռ տրամադրություններ է շոշոփում, ինձ համար գոնե անձնապես անընդունելի է դա։ Ես երբևէ չեմ համակերպվել այն ամենի հետ, ինչ արել է Նիկոլ Փաշինյանը, ու պայքարելու եմ այդ ամեն ինչի դեմ»։

Նմանատիպ նյութեր
7547 դիտում
17:58 06-02-2021
Եթե 2020-ին ես իշխանության լինեի, վստահ եմ՝ պատերազմ չէր լինի. Ռոբերտ Քոչարյան. Sputnik Արմենիա
23686 դիտում
22:04 04-12-2020
«Եթե ես լինեի, պատերազմ չէր սկսվի, երբեք չէր սկսվի»․ Ռոբերտ Քոչարյան
Այս բաժնից
913 դիտում
23:10 02-02-2025
Հայաստանի եվրատեսիլյան մասնակցին հանդիսատեսը կընտրի փետրվարի 16-ին՝ «Դեպի Եվրատեսիլի» շրջանակում
1600 դիտում
19:14 02-02-2025
Պարեկային ծառայության պետը Կապանում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
1453 դիտում
19:00 02-02-2025
ՆԳՆ Ոստիկանության զորքերի N զորամասը 31 տարեկան է․ ՏԵՍԱՆՅՈւԹ