859 դիտում
14:51 03-02-2024
Կառավարության և նախարարության առաջիկա տարիների ամենամեծ ռեֆորմը պետք է լինի առողջապահական համապարփակ ապահովագրությունը. Ավանեսյան
Ջերմուկում մեկնարկել է Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսը: Միջոցառման հանդիսավոր բացմանը մասնակցել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Քաղցկեղը շարունակում է մնալ աշխարհում առողջական ամենատարածված խնդիրներից և մահացության հիմնական պատճառներից մեկը, ուստի հիվանդության դեմ պայքարում առաջընթաց գրանցելը շարունակում է մնալ հրատապ խնդիր:
Այս տարվա կարգախոսն է «Շտկել բուժօգնության բացերը». կոնգրեսի շրջանակներում հայ և արտերկրյա ճանաչված մասնագետները կքննարկեն քաղցկեղի դեմ պայքարի ներկայիս քաղաքականությունն ու ռազմավարությունը, կանխարգելման, վաղ ախտորոշման, բուժման նոր մեթոդներն ու մոտեցումները, հանդես կգան զեկույցներով:
Վերջին 3-4 տարիներին մեր երկրում չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերման սքրինինգների, թիրախային բուժման ծրագրերի, ծառայությունների հասանելիության, ենթակառուցվածքների ընդլայնման և վերազինման շնորհիվ մեծացել է առաջին անգամ հայտնաբերվող դեպքերի թիվը, և դրան զուգընթաց՝ նվազել է մահացությունը:
Նախարարի խոսքով՝ ցուցանիշները հուսադրող են, բայց չպետք է բավարարվել այդ արձանագրումներով. «Կառավարության և Առողջապահության նախարարության առաջիկա տարիների ամենամեծ ռեֆորմը պետք է լինի առողջապահական համապարփակ ապահովագրությունը, որը և պետք է փորձի ամբողջական լուծումներ տալ քաղցկեղի դեմ պայքարին»։
Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ կարևորվում են միջազգային հաղորդակցությունն ու համագործակցությունները, որոնք հնարավոր են դառնում նաև այս կոնգրեսի շնորհիվ:

Նմանատիպ նյութեր
1012 դիտում
16:57 09-06-2023
Երևանի տրանսպորտային գլխավոր ռեֆորմը պետք է դառնա ճոպանուղու ցանցը․ Մանե Թանդիլյան
5358 դիտում
14:22 12-02-2018
Կարեն Կարապետյանի ռեֆորմը. Slaq.am
Այս բաժնից
1978 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր
1654 դիտում
11:18 03-02-2025
Աննա Վարդապետյանի որոշմամբ՝ դատախազ է պաշտոնից ազատվել