5361 դիտում
14:22 12-02-2018
Կարեն Կարապետյանի ռեֆորմը. Slaq.am
Սերժ Սարգսյանի կողմից Կարեն Կարապետյանին Հայաստան հրավիրելու և վարչապետ նշանակելու առաջին իսկ պահից վարչապետ Կարապետյանը սկսեց կարևորագույն ռեֆորմ՝ տարանջատել տնտեսության կառավարումը քաղաքականությունից..., հայտնում է [url=http://www.slaq.am/arm/news/1229222/]Slaq.am[/url]-ը՝ հղում անելով Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան էջին։
Եվ սա մի գործընթաց էր, որի մասին խոսել ենք միշտ և հենց քաղաքականության և տնտեսության միաձուլումն է համարվել Հայաստանի լրջագույն խնդիրներից մեկը, որի քանդման գործընթացը սկսվեց Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելով:
Վարչապետ Կարապետյանը շարունակեց ռեֆորմը նույնիսկ ՀՀԿ առաջին փոխնախագահ դառնալուց հետո՝ մի կողմից փորձելով հավասարության նշան դնել գործարար աշխարհում, փաստացի՝ ՀՀԿ գործարարներին ՊԵԿ-ը սկսկեց հավասար աչքով նայել, մյուս կողմից՝ քանդեց պետական ուռճացած համակարգը, որտեղ ևս հիմնականում հանգրվանել էին հանրապետականները կամ նրանց մտերիմները:
Վարչապետ Կարապետյանը լինելով ՀՀԿ-ի տնտեսական առաջնորդը՝ նույն ՀՀԿ-ին մեսիջ հղեց, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը ծառայեցնելու է ոչ թե ՀՀԿ-ի, այլ՝ Հայաստանի քաղաքացու շահերին, և սա է պատճառը, որ ՀՀԿ-ի, տարիներ շարունակ իշխանությունը սեփական շահերին ծառայեցնելուն սովոր մի մեծ հատվածը՝ պատերի տակ, իսկ ոմանք էլ՝ անթաքույց դժգոհություն են հայտնում վարչապետ Կարեն Կարապետյանից՝ հայտարարելով, որ ՀՀԿ-ի միակ առաջնորդը Սերժ Սարգսյանն է և հենց նա էլ պետք է ապրիլից հետո զբաղեցնի վարչապետի պաշտոնը՝ հույս ունենալով ազատվել վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ի էլիտային ծառայելու փոխարեն՝ պետության շահերը սպասարկելու մոտեցումից:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.slaq.am/arm/news/1229222/]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1015 դիտում
16:57 09-06-2023
Երևանի տրանսպորտային գլխավոր ռեֆորմը պետք է դառնա ճոպանուղու ցանցը․ Մանե Թանդիլյան
Այս բաժնից
2113 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր