211652_close_icon
views-count1168 դիտում article-date 14:34 02-02-2024

Ալեն Սիմոնյանի հետ մեր թիմը խնդիր չունի, հերքում եմ տեղեկությունները. Վահագն Ալեքսանյան

ՀՀ-ում ոչ մի պարագայում կոռուպցիան տեղ չունի,ես ինքս ինձ համարում եմ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկներից:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով էկոնոմիկայի նախարարության շուրջ ծավալվող իրադարձություններին և դրա շրջանակում ձերբակալություններին։
«Թույլ տվեք չմեկնաբանել դատարանների որոշումները, թե ինչու մեկին՝ կալանք, մյուսին՝ ոչ»,-ասաց Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը, որը խնամքին երկու մանկահասակ երեխա ունի, կալանավորել, իսկ էկոնոմիկայի փոխնախարարին՝ ոչ։

Դիտարկմանը, թե Ալեն Սիմոնյանի հետ թիմը խնդի՞ր ունի, և հնարավո՞ր է՝ նա ընդհանրապես հեռացվի թիմից և ԱԺ նախագահի պաշտոնից՝ Վահագն Ալեքսանյանն արձագանքեց.

«Ալեն Սիմոնյանը ՔՊ կուսակցության վարչության անդամ է, ԱԺ նախագահն է, մեր թիմակիցն է, և մեր թիմը նրա հետ ոչ մի խնդիր չունի։ Երեկ չենք հանդիպել, բայց ձեր ասածը, թե թիմն իր հետ խնդիր ունի, չի համապատասխանում իրականությանը, հերքում եմ այդ տեղեկությունները»։

Նմանատիպ նյութեր