211652_close_icon
views-count502 դիտում article-date 19:29 01-02-2024

Մխիթար Հայրապետյանը մասնակցել է ՏՀՏ գործատուների միության համաժողովին

Երեկ մասնակցել եմ ՏՀՏ գործատուների միության համաժողովին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը․

«Ողջույնի խոսքում նշել եմ, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մտադիր է լինել այն հարթակը, որտեղ ՏՀՏ համայնքի բոլոր ներկայացուցիչները կարող են լուծումների նոր գաղափարներ գեներացնել՝ մասնակիցը դառնալով ռազմավարությունների և քաղաքականությունների մշակման գործընթացին: Մեր պատկերացմամբ Հայաստանը պետք է հավակնի դառնալու գիտատեխնոլոգիական միջազգային կենտրոն՝ իր մեջ համախմբելով գիտությունը, ինժեներությունը, ՏՀՏ ոլորտը»,- գրել է նախարարը:

Նմանատիպ նյութեր