211652_close_icon
views-count1086 դիտում article-date 10:11 27-01-2021

Նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է ՏՀՏ գործատուների միության ղեկավար կազմի հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հունվարի 26-ին ընդունել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միություն նախագահ Արմեն Բալդրյանին և գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանին: Հյուրերը նախարարին են ներկայացնել իրականացվող ծրագրերն, ապագա պլանները և պատրաստակամություն հայտնել ներգրավվել նախարարության կրթական ծրագրերում և նոր նախաձեռնություններում: Նախարարն իր հերթին նշեց, որ 2020 թվականին բարձր տեխնոլոգիական ոլորտում ձեռքբերումներ ունեն․ավելացել է ոլորտի աշխատակիցների թիվը, աճել է շրջանառությունը։ Հ․ Արշակյանը հետաքրքրվեց, թե ինչ ծրագրեր ունեն Պոլիտեխնիկի հետ կապված։ Միության գործադիր տնօրեն Է․ Մուսայելյանը նշեց, որ իրենք ծրագրում են Stаrt Up շարժում սկսել։ «Մասնավոր հատվածի որոշ խնդիրներ փորձելու ենք լուծել համալսարանականների օգնությամբ։ Նոր ծրագրով նախատեսում ենք ձեռներեցության հմտություններ սովորեցնել, համատեղ աշխատանքի տարածք տրամադրել ուսանողներին»,- մասնավորեցրեց Է․ Մուսայելյանը։ Հ․ Արշակյանը կարևորեց նմանատիպ ծրագրերի իրագործումը նաև մարզերում։ Նշեց, որ նախարարության տարբեր կրթական ծրագրերում մոտ 6000 քաղաքացի է ընդգկվել, կեսը՝ մարզերից։ «Հիմա անհրաժեշտ է շարունակական ծրագրերի օգնությամբ նպաստել, որպեսզի այդ ծրագրերի շրջանավարտները հենց տեղում՝ իրենց բնակավայրերում, թիմեր ձևավորեն, ընկերություններ ստեղծեն և մարզերը զարգացնեն: Այս բոլոր նախաձեռնություններում խրախուսվում են մասնավոր ընկերությունների հետ գործակցությունը»,- ասաց նախարարը։ Նման ծրագրերի իրականացման առաջնային կարիք կա Կապանում, նաև Արցախում։ Առաջիկայում նախարարը պատրաստվում է մեկնել Արցախ՝ տեղում քննարկելու տեխնոլոգիական ոլորտի զարգացման հնարավորությունները։

Նմանատիպ նյութեր