211652_close_icon
views-count1930 դիտում article-date 22:00 12-06-2024

ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են OVIO-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն

Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության խորհրդի անդամներն այցելեցին OVIO-ի՝ տարածաշրջանում եզակի և խոշորագույն Տվյալների մշակման կենտրոն։

OVIO-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով և հնարավորություններով։ Այն միակն է Հայաստանում, որ կառուցված է ISO 27001, 27017, 27018, PCI DSS և TIER III միջազգային հեղինակավոր ստանդարտներին համապատասխան և ներառում է 210-ից ավելի դարակաշարեր։ Այն հնարավորություն է տալիս՝ ապահովելու տվյալների անվտանգ մշակում, պահպանում մեծ և փոքր բիզնեսի, ինչպես նաև պետական կառույցների համար։

Շրջայցի ընթացքում OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը մանրամասն  ներկայացրեց տվյալների մշակման կենտրոնի ենթակառուցվածքները և ամպային լուծումները։ 

Այցելուները,  բարձր գնահատելով կատարված աշխատանքը, ընդգծեցին Տվյալների մշակման կենտրոնի կարևոր դերը ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և ենթակառուցվածների զարգացման հարցում։ 

OVIO-ի Տվյալների մշակման կենտրոնում մատուցվում են համատեղակայման (colocation) և ամպային ծառայություններ։

Նմանատիպ նյութեր