61069 դիտում
11:13 01-02-2024
Զինվորական ծառայությունից խուսափելու համար Արագածոտնի մարզի ԱԱԾ աշխատակիցներն ու ոստիկանները հայտնաբերել են օրենքով գող Օշականցի Գևորիկի 21-ամյա որդուն. վերջինս տեղափոխվել է Արթիկի գաղութ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 31-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչությունում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում և ոստիկանության Աշտարակի բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, թե որտեղ է գտնվում Օշական գյուղի բնակիչ 21-ամյա Սարգիս Մելիքյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, Օշականում հայտնաբերում են Ս. Մելիքյանին, և բերման ենթարկում ոստիկանության Աշտարակի բաժին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինիս նկատմամբ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի հունիսին որոշում է կայացրել՝ որպես խափանման միջոց կալանավորումը:
Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ նախկին ՔրՕրի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (զինվորական ծառայությունից խուսափել):
Նա քրեական աշխարհում հայտնի օրենքով գող Օշականցի Գևորիկի որդին է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Մելիքյանը ոստիկանության Աշտարակի բաժնից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)