211652_close_icon
views-count40798 դիտում article-date 00:00 28-08-2024

Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում․ «Wine Corner Ashtarak»-ում, «Hayat Project»-ի համերգի ժամանակ վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել Արագածոտնի մարզպետի և օրենքով գող Օշականցի Գևորիկի եղբոր տղա Աբուլիկի միջև

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ օգոստոսի 27-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մեծ թվով ծառայողներ ժամանել են Արագածոտնի մարզի Օշական գյուղ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ օգոստոսի 26-ին, Աշտարակ քաղաքում հայտնի Նվոյին պատկանող «Wine Corner Ashtarak»-ում  տեղի է ունեցել «Hayat Project»-ի համերգը, որին ներկա է եղել նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։

Ներկա է եղել նաև օրենքով գող Օշականցի Գևորիկի եղբոր տղա Աբուլիկը, ով այդ ժամանակ վիճաբանության մեջ է մտել մարզպետի հետ, որը հետո վերածվել քաշքշուկի ու այսօր քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները դրա համար այցելել են Արագածոտնի մարզի Օշական գյուղ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով համերգի ավարտից հետո Օշականցի Գևորիկի եղբոր տղա Աբուլիկը, ով եղել է մի քանի անձանց հետ, պատվիրել են երգ՝ «Ոտ տակայա դոլյա վառավսկայա»-ն ու մարզպետը, ընդիմացել է ասելով․ «Ես այստեղ, դու ինչ որ գողական երգ ես պատվիրում։

Ես կգնամ, նոր դու քո երգը կպատվիրես»։

Այն դուր չի եկել Օշականցի Գևորիկի եղբոր տղա Աբուլիկին ու սկսվել է լեզվակռիվ, քաշքշոց, անգամ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում խուլիգանություն հատկանիշներով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր