211652_close_icon

Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

views-count1435 դիտում article-date 15:18 31-01-2024
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։

Երևան քաղաքում`

Հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


Հանրապետության տարածքում`

Հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-4մ/վ, փետրվարի 4-ին և 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-5-ին աստիճանաբար կբարձրանա ցերեկը՝ 5-7, գիշերը՝ 8-10 աստիճանով։

Նմանատիպ նյութեր