877 դիտում
12:34 31-01-2024
ՀՀ-ից ծառայությունների արտահանումը 2023-ի հունվար-սեպտեմբերին աճել է գրեթե 1,5 անգամ․ ԵՏՀ
Հայաստանից ծառայությունների արտահանումը 2023 թ. հունվար-սեպտեմբերին աճել է գրեթե մեկուկես անգամ (47,6%-ով)։
Այդ մասին է վկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրությունը։
Բացարձակ թվերով ԵԱՏՄ-ից ծառայությունների արտահանումը 2 մլրդ 880 մլն դոլարից հասել է 4 մլրդ 249 մլն դոլարի։
Ծառայությունների ներմուծումն աճել է 41,7 %-ով՝ 1 մլրդ 787 մլն դոլարից հասնելով 2 մլրդ 531 մլն դոլարի։
Ղազախստանից ծառայությունների արտահանումն աճել է 33.5%-ով ՝ մինչև 7 մլրդ 590 մլն դոլար, Ղրղզստանից՝ 87.2%–ով՝ մինչև 898 մլն դոլար։
Բելառուսից և Ռուսաստանից ծառայությունների արտահանումը նվազել է. Բելառուսից 6,7 %՝ մինչև 6 մլրդ 291 մլն դոլար, Ռուսաստանից 17,8%՝ մինչև 29 մլրդ 858 մլն դոլար։
Հայաստանից ծառայությունների արտահանումը մեծապես պայմանավորված է ռելոկանտների հիմնած տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսական ընկերություններով։ Ռելոկանտների ներհոսքը նմանատիպ ազդեցություն է ունեցել նաև Ղազախստանի և Ղրղզստանի վրա։

Նմանատիպ նյութեր
5643 դիտում
13:08 04-12-2017
Այս տարվա հունվար-սեպտեմբերին 53 ոլորտում հարկային եկամուտներն աճել են ավելի քան 50 մլրդ դրամով. ՊԵԿ
1565 դիտում
23:42 07-12-2022
Հայաստանում ծառայությունների ծավալը հունվար-հոկտեմբերին կազմել է 2 տրիլիոն 74 մլրդ 313 մլն դրամ և աճել 27.9%-ով
Այս բաժնից
2182 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր