211652_close_icon
views-count17686 դիտում article-date 14:10 30-01-2024

Աշտարակ-Ուջան ճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ն ու «ՎԱԶ»-ը. վերջինիս վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 30-ին, ժամը 08։32-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնություն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Հ. Ք., ծնված 1968 թ.) և «VAZ» (վարորդ՝ Զ․ Ս․, ծնված 1960թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն և ուղևոր Կ․ Ս․-ն (ծնված 1960 թ․) հոսպիտալացրել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական  խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի



 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր