211652_close_icon

Հայաստանը ՌԴ-ից որևէ գրություն չի ստացել դեսպանին փոխելու կապակցությամբ. Վահան Կոստանյան

views-count1045 դիտում article-date 14:36 29-01-2024
Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունից որևէ գրություն չի ստացել դեսպանին փոխելու կապակցությամբ։

«Ես նման տեղեկություններ չունեմ, Արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես որևէ գրություն չի ստացել», - լրագրողներին ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպանին փոխելու Մոսկվայի մտադրությունների մասին հարցին:

Ինչ վերաբերում է Ռուսաստանում ՀՀ նոր դեսպանի նշանակմանը, քանի որ ագրեմանն արդեն ուղարկված է, նա ասաց, «Երբ լինեն նորություններ, պատշաճ կերպով կտեղեկացվի դրա մասին»:

Նմանատիպ նյութեր