31032 դիտում
18:34 27-01-2024
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են Opel Corsa-ն ու «ՎԱԶ 2114»-ը․ վերջինի վրայից գազաբալոնը պոկվել ու մի քանի մետր շպրտվել է․ կան վիրավորներ․ ժամանել է ՊԾ Երևանի գնդի հրամանատարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ արագաչափի մոտ, բախվել են 24-ամյա Անդրանիկ Դավթյանի վարած «ՎԱԶ 2114» մակնիշի և 39-ամյա Գարիկ Անտոնյանի վարած Opel Corsa մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 4-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի ծառայության գծով ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։
Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ մինչ պարեկների ժամանումը մեծ թվով հետաքրքրասեր վարորդներ ավտոմեքենաները կայանել էին և ստեղծվել էր խցանում, սակայն պարեկների ժամանելուց վայրկյաններ անց ճանապարհը բացվեց։
Բախման հետևանքով «ՎԱԶ»-ի գազաբալոնը պոկվել ու մոտ 10 մետր շպրտվել է, իսկ Opel-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ճահճուտի մեջ։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեղկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու են հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 119+
119+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2017 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)