17768 դիտում
16:08 27-01-2024
Ավտովթար՝ Արարատի մարզում. Nissan Pathfinder-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրաենթակայանին ու մասամբ կողաշրջվել. մի քանի կարևորագույն օբյեկտներ հոսանքազրկվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Բորիս Հ.-ն իր վարած Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայով Մասիս-Չարբախ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրաենթակայանին ու մասամբ կիսակողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատր Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Արման Պետրոսյանն ու կրտսեր պարեկ Նարեկ Հակոբյանը:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Բախման հետևանքով էլկետրաենթակայանը ամբողջությամբ վնասվել է, ինչի պատճառով էլ կարևորագույն մի քանի շենք-շինություններ հոսանքազրկվել են:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
48513 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը