211652_close_icon

Ժամանակավորապես կդադարեցվի Ֆրանսիայի հրապարակից մինչև Պուշկինի փողոց հատվածի երթևեկությունը

views-count1063 դիտում article-date 14:45 26-01-2024
Երևանում, ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված, այսօր՝ հունվարի 26-ին՝ ժամը 23:00-ից մինչև հունվարի 27-ի 06:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Պուշկինի փողոց միջանկյալ հատվածի երթևեկությունը: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը:

Նմանատիպ նյութեր