211652_close_icon
views-count583 դիտում article-date 18:00 23-01-2024

Էսկալացիայի հավանականությունը միշտ էլ կա և ռացիոնալ կլինի մտածել, որ տարբեր երկրների ընտրությունների պատճառով այն կմեծանա. Միրզոյան

Միջազգային ներգրավվածությունը մենք կարևորում ենք այն պատճառով, որ խաղաղությունը, որը ենթադրաբար կկառուցվի, հուսով ենք կհաստատվի Հարավային կովկասում բախում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի շահերից, այլ նաև տարածաշրջանային դերակատարների շահերից:

Այս մասին այսօր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ասել է ամփոփիչ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Երևույթները որոնց մենք բախվում ենք կամ որոնց հետ գործ ենք ունենում, ուղղակիորեն առնչվում են այնպիսի արժեքների, որոնք համամարդկային են, այսինքն` երբ որ խոսում ենք էթնիկ զտումներից, երբ որ խոսում ենք մարդկանց իրավունքներից, այս բոլորը վերաբերվում են ոչ միայն  երկու երկրներին, այլ նաև ողջ մարդկությանը:

Նախարարը պատասխանելով այն հարցին արդյո՞ք էսկալացիայի հավանականությունը կեծանա պայմանավորված Ադրբեջանի ընտրություններով:

«Ես կարծում եմ, որ էսկալացիայի հավանականությունը Հայաստանի-Ադրբեջան սահմանին այս պահին էլ առկա է: Մենք այն հռետորաբանությունը, որին ականատես եղան Ադրբեջանի նախագահի հարցազրույցում, թույլ չի տալիս մեկ վայրկյան անգամ թուլացներ զգոնություն, ասեմ ավելի նույն հարցազրույցում մենք լսեցինք անթաքույց տարածքային պահանջներ Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ:

Մենք տեսանք թե ինչպես Հայաստանի այս կամ այն քաղաքներ կամ մարզեր անվանվում ձևափոխված ձևով, մեծ հաշվով ամբողջ ՀՀ-ն «Արևմտյան Ադրբեջան» և էսկալացիայի հավանականությունը միշտ էլ կա, և կարծում եմ, որ ռացիոնալ կլինի մտածել, որ էսկալացիայի հավանականությունը տարբեր երկրների ընտրությունների պատճառով կմեծանա»,- ասել է նա:

Նմանատիպ նյութեր