1741 դիտում
13:39 14-03-2023
Էսկալացիայի հավանականությունը շատ մեծ է և՛ ՀՀ սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում. Փաշինյան
Էսկալացիայի հավանականությունը շատ մեծ է և՛ ՀՀ սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.
«Իմ եզրակացությունն Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ դարձող հռետորաբանությունից է և, իհարկե, կան որոշակի այլ տվյալներ»:
Ինչ վերաբերում է զսպման մեխանիզմներին, ապա Փաշինյանը նշեց, որ 2022-ի հոկտեմբերին Պրահայում նախնական պայմանավորվածությունն այն էր, որ ԵՄ դիտորդներ պետք է լինեն սահմանի կամ շփման գծի երկու կողմերից, Ադրբեջանի նախագահը բոլորի ներկյությամբ սկզբում համաձայնել է, հետագայում հրաժարվել այդ տարբերակից:
«Մենք համաձայնցինք կամ որոշում կայացրինք հրավիրել ԵՄ դիտորդներին, քանի որ Հայաստանը չէ, որը նախաձեռնում է ագրեսիվ գործողություններ և էսկալացիա: Քանի որ թե՛ 2020թ. պատերազմից առաջ կամ հետո Ադրբեջանը ցանկացած էսկալացիա բացատրում էր Հայաստանի գործողություններով և մենք հասկանալով, որ հարցեր ենք ստանում նաև ԵՄ մեր գործընկերների կողմից, ասացինք, որ դեմ չենք՝ եթե նրանք դիտորդներ ուղարկեն, որ մեր տեղեկատվության հիման վրա հիմնվելու անհրաժեշտություն չունենաք»,- նշեց Փաշինյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1006 դիտում
17:35 05-04-2023
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներն անում են ամեն ինչ՝ կանխելու հնարավոր էսկալացիայի փորձերը. ՌԴ դեսպան
1468 դիտում
11:37 07-07-2024
Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր էսկալացիայի հավանականությունը պահպանվում է․ Moody's
Այս բաժնից
1249 դիտում
22:02 03-02-2025
Արդիականացվել են գործող ծառայողներին ներկայացվող բժշկական պահանջները (մաս 2)
748 դիտում
21:12 03-02-2025
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
703 դիտում
21:05 03-02-2025
Ֆինանսների նախարարության՝ պետբյուջեի կատարման հսկողության գործառույթն այսուհետ կվերապահվի ՊՎԾ-ին