211652_close_icon

Երիտասարդների հետ հանդիպումներն ու քննարկումները կարևոր են համայնքի կառավարման և զարգացման համար․ Ավինյան

views-count997 դիտում article-date 22:53 19-01-2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երիտասարդների հետ հանդիպումներն ու քննարկումները կարևոր են համայնքի կառավարման և զարգացման համար: Կարևոր է լսել նրանց կարծիքներն ու պատկերացումները ապագա Երևանի հետ կապված, որոնք, վստահաբար, հաշվի ենք առնելու մեր հետագա նախագծերում:

Հենց այս համատեքստում էլ, այսօր հանդիպում ունեցա DataArt համաշխարհային ծրագրային ապահովման ընկերության երիտասարդների հետ:

Ինֆորմատիվ և մտերմիկ միջավայրում քննարկեցինք ՏՏ լուծումները երևանյան կյանքի տարբեր ոլորտներում»:         

Նմանատիպ նյութեր