1285 դիտում
11:40 19-01-2024
ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի առաջիկա 20 տարում Ռուսաստանի հետ լիամասշտաբ պատերազմի. դաշինքի բարձրաստիճան պաշտոնյա
ՆԱՏՕ-ի երկրները պետք է պատրաստ լինեն առաջիկա 20 տարվա ընթացքում Ռուսաստանի հետ լիամասշտաբ պատերազմի, զգուշացրել է դաշինքի ռազմական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյան։
Հոլանդացի ծովակալ Ռոբ Բաուերը նախազգուշացրել է, որ մեծ թվով խաղաղ բնակիչներ պետք է մոբիլիզացվեն, եթե Եվրոպայում ավելի լայն պատերազմ սկսվի, և այժմ կառավարությունները պետք է սկսեն ավելի մեծ պահեստային ուժեր հավաքագրելու գործընթացը, գրում է The Telegraph-ը:
Բաուերը նախագահում է ՆԱՏՕ-ի ազգային զինված ուժերի ղեկավարների կոմիտեն և ելույթ է ունեցել Բրյուսելում հանձնաժողովի նիստից հետո:
«Մենք պետք է հասկանանք, որ մեր խաղաղ գոյությունը հենց այնպես տրված չէ։ Եվ դա է պատճառը, որ մենք (ՆԱՏՕ-ի ուժերը) պատրաստվում ենք Ռուսաստանի հետ հակամարտության: Մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի։ Պետք է այնպիսի համակարգ ստեղծենք, որը հնարավորություն կտա պատերազմի համար ավելի շատ մարդկանց պատրաստել՝ անկախ նրանից՝ դա տեղի կունենա, թե ոչ»,- ասել է նա:
Բաուերը գովել է Շվեդիային, որն իր քաղաքացիներին նախապատրաստվել պատերազմին, նախքան երկիրը պաշտոնապես կմիանա դաշինքին։
«Ամեն ինչ սկսվում է սրանից. գիտակցումը, որ ամեն ինչ չէ, որ կարելի է պլանավորել, և ամեն ինչ լավ չի լինի առաջիկա 20 տարում»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր
769 դիտում
10:13 15-09-2024
Ուկրաինան ունի հիմնավոր պատճառներ Ռուսաստանի դեմ ավելի խորը հարձակումների համար. ՆԱՏՕ-ի պաշտոնյա
853 դիտում
20:40 22-03-2024
ՆԱՏՕ-ն պատրաստ է ՌԴ-ի հետ հավանական հակամարտության․ դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավար
1556 դիտում
19:24 18-05-2014
Սիրիայում բարձրաստիճան պաշտոնյա է զոհվել
Այս բաժնից
1306 դիտում
17:28 12-01-2025
Եմենի լիցքավորման կայաններից մեկի վթարից զոհերի թիվը հասել է 15-ի
1171 դիտում
17:16 12-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը
1237 դիտում
16:23 12-01-2025
Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա