211652_close_icon
views-count1514 դիտում article-date 19:24 18-05-2014

Սիրիայում բարձրաստիճան պաշտոնյա է զոհվել

Սիրիացի պաշտոնյաները հայտնել են, որ Դամասկոսից ոչ հեռու տեղի ունեցած բախումների ժամանակ սպանվել է երկրի Հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարը: Ըստ պաշտոնական տվյալների, գեներալ-լեյտենատ Հուսեյին Իսահակը սպանվել է այն պահին, երբ ապստամբները հարձակվել են սիրիական Հակաօդային պաշտպանության բազայի վրա Մլեյխա քաղաքում: Ըստ ճշտված տվյալների, նա մահացել է ստացած հրազենային վնասվածքից: Հուսեյնը մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էր, ով սպանվել է քաղաքացիական պատերազմի ընթացքում:

Նմանատիպ նյութեր