211652_close_icon
views-count1255 դիտում article-date 18:28 17-01-2024

Հայտնի է Հայաստանի ծանրամարտի հավաքականների ընդլայնված հայտացուցակը Եվրոպայի առաջնությունում

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան ներկայացրել է Եվրոպայի առաջնության մասնակից հավաքականների ընդլայնված կազմերը: Այս մասին փոխանցում է Tert.am-ը։

Հայաստանի տղամարդկանց թիմի կազմում են` Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Անդրանիկ Կարապետյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը, Գարիկ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը, Պետրոս Պետրոսյանը, Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը: Պահեստայիններն են` Գառնիկ Չոլակյանը, Արա Աղանյանը:

Կանանց ընտրանու հայտացուցակում են` Ալեքսանդրա Գրիգորյանը, Իզաբելլա Յայլյանը, Տաթև Հակոբյանը, Լիանա Գյուրջյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն այս տարի կկայանա Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում` փետրվարի 12-20-ը:

Նմանատիպ նյութեր