23781 դիտում
14:51 14-01-2024
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի շահերի պաշտպան Վարազդատ Հարությունյանը տեղեկացնում է․
«Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով։
Չնայած գեներալի անցած ուղղուն, վաստակին, մարտական գործուղությունների արդյունքում ստացված հաշմանդամությանը և մի շարք այլ հանգամանքների, այնուամենայնիվ քննիչի կողմից դատարան է ներկայացվել Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն։
Միջնորդությունը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր՝ Գագիկ Պողոսյանին (Կենտրոն նստավայր)։
Միջնորդության քննության ժամը հստակեցվելուց հետո լրացուցիչ կտեղեկացնենք»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը ձերբակալվել է՝ Արամուս գյուղի տարածքում գործող ռեստորանում արձանագրված միջադեպի գործով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,«Armlur»-ի մեր գործընկերներից տեղեկացել էինք, որ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի որոշմամբ հունվարի 11-ին Կոտայքի մարզում հայտնի «Էրիկի մոտ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի փաստով նախաձեռնված քրեական վարույթը ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնից փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչություն, որտեղ էլ որպես կասկածյալներ ձերբակալվել են ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտապի պետի նախկից տեղակալ, գեներալ մայոր Տիրան Խաչատրյանն ու ևս 4 հոգի։
Տ․ Խաչատրյանից բացի որպես կասկածյալներ ձերբակալվել են Արցախի Հանրապետության քաղաքացիներ 40-ամյա Աքսեն Սաֆարյանը, 50-ամյա Սերգեյ Շամիրյանը, 49-ամյա Գարիկ Հայրապետյանն ու 47-ամյա Նորայր Ավանեսյանը։
Ինչպես Տ․ Խաչատրյանը, այնպես էլ նշված անձինք տեղափոխվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 177+
177+