211652_close_icon
views-count829 դիտում article-date 11:59 13-01-2024

ՌԴ ԿԸՀ-ն որոշել է նախագահի ընտրություններին չհրավիրել «ոչ բարեկամական» երկրների ներկայացուցիչներին

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրավերներ է ուղարկել այլ երկրներ՝ երկրի նախագահի ընտրություններին հետեւելու համար, բայց որոշում է կայացվել չհրավիրել դիտորդներ «ոչ բարեկամական» երկրներից, «Իզվեստիա»-ին ասել է ՌԴ ԿԸՀ անդամ Պավել Անդրեեւը։

Նրա խոսքով՝ ՌԴ ԿԸՀ-ն հրավերներ է ուղարկում միայն այլ երկրների իր կոնտրագենտ ընտրական մարմիններին եւ միջազգային ճյուղային կազմակերպություններին։

Անդրեեւը նաեւ տեղեկացրել է, որ ՌԴ ԿԸՀ-ն հրավիրել է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի ներկայացուցիչներին։ Նա ընդգծել է, որ Ռուսաստան դիտորդներ ուղարկելու հարցով արդեն շատ երկրներ հետաքրքրված են, բայց «Ռուսաստան ուղեւորությունների լոգիստիկան այժմ սովորական չէ»։

ՌԴ խորհրդարանում, իրենց հերթին, պարբերականին ասել են, որ չեն նախատեսում դիտորդներ հրավիրել «ոչ բարեկամական» երկրներից։

Նմանատիպ նյութեր