5185 դիտում
18:09 26-12-2017
ՌԴ ԿԸՀ-ն թույլատրել է Քսենիա Սոբչակին մասնակցել ՌԴ նախագահի ընտրություններին
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միաձայն որոշել է թույլատրել հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակին մասնակցել ՌԴ նախագահական ընտրություններին: Այս մասին հաղորդում է Սոբչակն իր նախընտրական [url=https://sobchakprotivvseh.ru/blog/219]կայքում[/url]:
Քսենյա Սոբչակը առաջադրվել է «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության կողմից: Այժմ նա 100 հազար ստորագրություն պետք է հավաքի, 2018 ընտրություններում պաշտոնապես դառնալու համար:
Քսենիա Սոբչակի քարոզարշավին հանդես է գալիս «Բոլորին դեմ» կարգախոսով: ԿԸՀ նախօրեին մերժել է ընդդիմադիր մեկ այլ թեկնածու Ալեքսեյ Նավալնիին որպես նախագահի թեկնածու գրանցել: Վերջինս կոչ է արել ընտրողների գործադուլ հայտարարել և բոյկոտել ընտրություններն, ի նշան բողոքի:
Սոբչակը Նավալնիին չգրանցելը որակել է «հրեշավոր անարդարություն և իշխանության հերթական սխալը»: Նա հրաժարվել է աջակցել ընտրությունների բոյկոտին, և Նավալնիին առաջարկել է դառնալ իր վստահված անձը:
Նմանատիպ նյութեր
4086 դիտում
21:22 26-09-2015
Սոբչակին կողոպտել են
29811 դիտում
20:10 28-02-2018
Սոբչակը Ժիրինովսկու վրա ջուր է շփել. Ժիրինովսկին «զզվելի քած» է անվանել Սոբչակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
571 դիտում
14:54 01-02-2025
Le Parisien-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը
637 դիտում
14:35 01-02-2025
Ցուկերբերգը մտադիր է Թրամփի հարևանությամբ առանձնատուն գնել
571 դիտում
14:11 01-02-2025
ԱՄՆ-ն պետք է հսկողություն սահմանի Ուկրաինայի հարուստ հանքավայրերի վրա․ Էստոնաիայի ԱԳ նախարար