87361 դիտում
21:36 12-01-2024
Բարձիթողի վիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ մերկասառույցի պատճառով բախվել է 40-ից ավելի ավտոմեքենա․ կան վիրավորներ․ երթևեկությունը կաթվածահար է եղել․ խցանումն էլ հասնում է մի քանի կմ-ի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Իջևան-Սևան -Երևան ավտոճանապարհի 107 կմ հատվածում բախվել են 40-ից ավելի ավտոմեքենաներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կան վիրավորներ։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին և 2-րդ վաշտերի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատարներ Դավիթ Հովհաննիսյանի, Վահագն Կարապետյանի և դասակի հրամանատարներ Արմեն Ավետիսյանի, Սեկոյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարական ջոկատի փրկարարները, Կոտայքի ՄՓՎ ՕԽ-ն` մարզային փրկարարական վարաչության պետ Գևորգ Սեդրակյանի և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարական ջոկատը` ջոկատի պետ Սարգսյանի և Կոտայքի մարզի օրվա պատասխանատու Արմեն Սիմոնյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչ Սերյոժա Վարդանյանը։
Վթարի ու մի քանի վթարների հետևանքով ճանապարհը ամբողջովին դարձել է անանցանելի, պարեկներն ու փրկարարները մեծ դժվարությամբ են կարողանում անգամ մոտենալ վթարված ավտոմեքենաներին, սայթաքում ու վայր են ընկնում, իսկ վարորդներն էլ ամենավերջին խոսքերն են ուղղում ճանապարհն սպասարկող ճանշինին։
Այս պահին պարեկներն ու «Սիլ ինշուրանս» ապպայի գործակալը պարզում են վարորդների ինչպես նաև վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ հավաքվածների՝ վիրավորների թիվը հնարավոր է անցնի 10-ը, մոտ 25-ից ավելի վարորդներ էլ չսպասելով ԱՊՊԱ-ին, իրենց ուժերով իրենց ավտոմեքենաները մի մասը հրելով, մի մասն էլ քարշակով տեղափոխում են։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 337+
337+