211652_close_icon
views-count108348 դիտում article-date 12:43 20-03-2022

Արտակարգ իրավիճակ Երևան-Սևան ճանապարհին. մերկասառույցի պատճառով բախվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ. խցանումն անցնում է մի քանի կիլոմետրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 20-ին, ճանապարհի մերկասառուցյի պատճատով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել  Կոտայքի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում՝  դեպի Սևան ընթանալիս, մոտ 6 կմ երկարությամբ բախվել են 30-ից ավելի  տարբեր մակնիշի ավտոմեքենաներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախանական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն օպերատիվորեն  ժամանել են Հրազդանի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադները, որպեսզի  անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերեն քաղաքացիներին:

Օպերատիվորեն  ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Տեղում աշխատում են նույն վաշտի ավագ հետաքննիչներ Արթուր Մինասյանը, Մայիս Բադոյանը, Ավետիք Ավետիսյանն ու Կառլեն Բաղյանը:

Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները այդ մի քանի կիլոմետրանոց  հատվածը ճանապարհային ոստիկանների ու Հրազդանի բժիշկների  հետ ոտքով շրջում են, անհրաժեշտության դեպքում հոսանքազրկում են ավտոմեքենաները, փակում բագազաբալոններն ու պարզում՝ վիրավորներ կան թե ոչ:

Վթարի մասին տեղեկանալով, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանի հանձնարարականով ժամանել են ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները:

Տեղում է նաև Հրազդանի ոստիկանապետ Ռուբեն Ներսիսյանը:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Օպերատիվորեն  ժամանել են նաև մի քանի ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ, եթե ժամանակին ճանապարհն սպասարկող ճանշինը մշակեր մերկասառույց ճանապարհը, իսկ որոշ վարորդներ էլ ավտոմեքենաների տակ ունենային ձմեռային անվադողեր, ապա այս շղթայական վթարը տեղի չէր ունենա:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր