ՀՀ դեսպանը և ՄՔԴ նախագահը քննարկել են Հռոմի ստատուտի արդյունավետ կիրարկմանն առնչվող հարցեր
Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Բիյագովը այցելել է Միջազգային քրեական դատարան և հանդիպել Պյոտր Հոֆմանսկիի, դատախազ Ք․ Խանի և գլխավոր քարտուղար Օ․ Զավալայի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։
Զրուցակիցները շնորհավորել են դեսպանին՝ նշանակվելու կապակցությամբ և ողջունել են Հայաստանի անդամակցությունը Դատարանին։
Ընդգծվել է, որ Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացումը մեծ կարևորություն ունի միջազգային քրեական արդարադատության համընդհանուրացման և անպատժելիության դեմ պայքարի տեսանկյունից։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ կողմից Հռոմի ստատուտի արդյունավետ կիրարկմանը, դատարանի հետ համագործակցությանը, ինչպես նաև կարողությունների զարգացմանն ուղղված հնարավոր ծրագրերին առնչվող հարցեր։