1171 դիտում
16:11 11-01-2024
Հայաստանի Հանրապետությունը այլևս որևէ ժամանակահատվածում պատերազմի մեջ չի լինելու. Հովիկ Աղազարյան
Կարծում եմ, որ սա Հայկ Սարգսյանի կողմից տակտիկական քայլ է, որ մեր ճնշման տակ նա դրանից հրաժարվի, իսկ մնացած փոփոխություններն անցնեն, որովհետև այն բացառապես անընդունելի է։ Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանին դիմելով ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Նշենք, որ այդ նիստում քննարկվում է աղմկահարույց նախագիծը, որով ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից:
«Այտեղ դիտարկվում է այն հանգամանքը, թե՝ ոչինչ, թող գա 2.5 մլն դրամը տա, կգնա պահեստազոր և վաղը, մյուս օրը պատերազմ կլինի, կմասնակցի պատերազմին։ Հայաստանի Հանրապետությունը այլևս որևէ ժամանակահատվածում պատերազմի մեջ չի լինելու»,- հայտարարեց Հովիկ Աղազարյանը։
Նա իր հայտարարությունը հիմնավորեց մեր պաշտպանության նախարարության վարած քաղաքականությամբ, Հայաստանի ուժեղանալով և աշխարհաքաղաքական հարցերով։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1450 դիտում
17:22 05-12-2024
Սպառնալիքները անզոր ու անհավասար պայքարի մեջ են «Հովիկ Աղազարյան» օրակարգի հետ. Դավիթ Անանյան
913 դիտում
15:20 14-06-2024
Կարելի է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կայացել է. Հովիկ Աղազարյան
Այս բաժնից
823 դիտում
09:35 01-02-2025
Երևանում սպասվում է արևոտ, առանց տեղումների եղանակ
679 դիտում
09:14 01-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
964 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին