9934 դիտում
11:24 21-12-2019
Խաչատուր Սուքիասյանը 100 անգամ Սերժ Սարգսյանի կենացը խմել է, հիմա նվնվում է, թե գործարանը խլել են. Հովիկ Աղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Factor.am
Գործարար Խաչատուր Սուքիասյանն ինձ հարստահարել է։ Այդ մասին Ազգային ժողովում [url=https://factor.am/209163.html?fbclid=IwAR2n3UQysCP_1RmmnzLBviH6BIxrvVvxcdqRwnuHgTl9OEJzywVY_U8mhP0]factor.am[/url]-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Նա պատմել է, որ ժամանակին խանութ է ունեցել, օգտվել է Սուքիասյանին պատկանող ընկերության ալյուրից, հետո չի կարողացել գումարը մարել և Սուքիասյանն իր մոտ մարդկանց է ուղարկել, որի արդյունքում ինքը ստիպված է եղել մատչելի գներով վաճառել իր ապրանքը։
Ըստ Աղազարյանի՝ այժմ Խաչատուր Սուքիասյանն ու ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն են «իրար ուտում». «Եվ թող շարունակեն ուտել՝ մինչև կշտանան»,-ասել է Աղազարյանը:
Աղազարյանը զարմանում է, որ այժմ Սուքիասյանը մեղադրում է Հայրապետյանին՝ իրեն պատկանող գործարանը խլելու համար. «Խաչատուր Սուքիասյանը երևի 100 անգամ Սերժ Սարգսյանի կենացը խմել է, հիմա նվնվում է, թե գործարանն իրենից խլել են»,-ասել է Աղազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3121 դիտում
09:52 10-02-2024
«Խաչատուր Սուքիասյանը, որ ասում է՝ փոխվել է երկիրը, Խաչատուր Սուքիասյանը չի փոխվել»․ Սաթիկ Սեյրանյան
961 դիտում
08:53 22-08-2024
Հիմա ո՞ւմ «կենացը խմել» խոտանված «կոնյակով». «Փաստ»
Այս բաժնից
760 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2119 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
751 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար