211652_close_icon
views-count5410 դիտում article-date 10:32 11-01-2024

Փարաջանովյան միջոցառումների մեկնարկը՝ Կինոյի տնից

Հունվարի 9-ին Կինոյի տանն արտասովոր անցուդարձ էր, քանի որ միջոցառումների հիմքում ընկած էր հեղինակավոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը։ Կինոյի տան միջոցառումներից ազդարարվեց փարաջանովյան ծրագրերի մեկնարկը,որն ըստ վարչապետի աշխատակազմի ղեկավարի շարունակվելու են ամբողջ տարում՝ ոչ միայն Հայաստանի մարզերում, Երևանում, այլեւ արտասահմանում։

Քանդակագործ Արա Ալեքյանի հեղինակած Փարաջանովի արձանը, արվեստագետ Դավիթ Գալստյանի փարաջանովյան մոտիվներով ցուցադրությունը Կինոյի տանն էին հրավիրել մի շարք պաշտոնավորների, լրագրողների և Փարաջանովի տաղանդի սիրահարների։ Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը բացման խոսքում նշեց, որ մաեստրոյի տարեդարձը տոն է բոլորի համար, որը նշում
ենԿառավարությամբ, նախարարությամբ, բարեկամներով և նույնիսկ թշնամիներով։ «Հայկական կինոն
այդքան հետ չի մնացել մաեստրոյի երազած հայկական կինոյից, որովհետև այսօր այն լավ վիճակում է,
իսկ աշխարհով մեկ սկսել են խոսել հայկական կինոյի մասին»,- ասում է Հարություն Խաչատրյանը։ Օրվա
առթիվ ելույթով հանդես եկավ նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որն ասաց` քաղաքապետարան
ուղարկված առաջարկի համաձայն` արձանը տեղադրվելու է Կինոյի տան դիմաց և աստղերի պուրակն
անվանակոչվելու է «Նռան գույնի» հրապարակ անունով։

Սերգեյ Փարաջանովին հիշում են մտերիմները ժպիտով, որոնցից Նոտար Վաշակիձեն պատմում էր երկուսի
ջերմ հարաբերությունների մասին։ Լրագրողների հետ զրույցում Փարաջանովի ընկերը հուշերից պատառներ հիշելով, առանձնացրեց, որ Փարաջանովի հետ հանդիպումը իր կյանքի ընկալումների վրա մեծ ազդեցություն է ունեցել, ցավով է հիշում տաղանդի վերջին ծննդյան օրը. «Նա պառկած էր, չէր կարող վեր կենալ ու դա էլ մեր վերջին հանդիպումը եղավ...»։

Վաշակիձեի համար Փարաջանովն արտասովոր մարդ էր, ում տաղանդը մինչ օրս մեծ հպարտությամբ են հիշում և առանձնացնում։ Վավերագրող և լուսանկարիչ Սերգեյ Մեչիտովը վարպետին մեկնաբանում էր մեկ բառով` հանճար, որը մեր ժամանակներում չկա ու դժվար էլ ծնվի։

Անվանի կինոռեժիսորի 100-ամյակին ընդառաջ Ուկրաինայի ռեաբիլիտացիայի ազգային հանձնաժողովը պաշտոնապես արդարացրեց նրան, ում 50 տարի առաջ ԽՍՀՄ դատարանը մեղավոր էր ճանաչել «միասեռականության» համար և դատապարտել 5 տարվա ազատազրկման։

Հեղինե Մխիթարյան ՀՊՄՀ Լրագրության բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր