211652_close_icon
views-count19121 դիտում article-date 16:32 10-01-2024

Արտակարգ դեպք՝ Կոտայքի և Արագածոտնի մարզերի բաժանարար գոտում գտնվող խնձորի այգիներում. պարեկները ծառայության ընթացքում հայտնաբերել են կասկածելի արկղ. ժամանել են ՓԾ սակրավորները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 10-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի, նույն վաշտի պարեկներ՝ Արամ Ավագյանի և Նվարդ Ղանդիլյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Արագածոտնի և Կոտայքի մարզերի հատման վայրում ծառայություն կատարելիս ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող խնձորի այգիների մոտ հայտնաբերել են կասկածելի արկղ: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Աշտարակի բաժին և ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն: 

Մինչ կժամանեին հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և փրկարար ծառայության Սակրավորական ջոկատը, Արագածոտնի և Կոտայքի մարզերի գոմարտակների պարեկները սահմանազատել են տարածքը, և տեղում իրականացրել հերթապահություն: 

Այս պահին ժամանած սակրավուրները վնասազերծում են ականներով լի արկղը և այն պետք է տեղափոխեն անվտանգ վայր:

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, և հնարավոր է՝ այն փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր