211652_close_icon

Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցն է՝ պետության և համայնքի դեմքը. Փաշինյան, արի՛. Գրիգոր Երիցյան

views-count1339 դիտում article-date 20:15 09-01-2024
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամներ Գրիգոր Երիցյանը, Քրիստինա Վարդանյանը հրապարակել են լուսանկարներ Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցից։

«Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցն է՝ պետության և համայնքի դեմքը: Փաշինյան, արի՛»,-գրել է Գրիգոր Երիցյանը։

«Ինչ խոսք, իրական ստեղծագործական միջավայր է։ Այստեղ են կրթվում այն նույն երեխաները, ում 10 օր ուրախացնելու համար, կես միլիոն դոլար ծախսվեց քաղաքային բյուջեից»,-հրապարակումը կիսել ու իր կարծիքն է ավելացրել Քրիստինա Վարդանյանը։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները 2023 թվականի դեկտեմբերի 21-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ։

Չհայտարարված այցի ընթացքում դիտարկվել են ուսուցման և դաստիարակչական գործընթացները, ուսումնասիրվել՝ Դպրոցի տարածքը, սանիտարական և կոմունալ հարմարությունները, երեխաների խնամքի, բուժօգնության տրամադրման, սննդի կազմակերպման, աշխատակիցների, երեխաների իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակը և փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափանիշներին:

Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են և պահանջում են անհետաձգելի լուծումներ։

Նմանատիպ նյութեր