211652_close_icon
views-count1366 դիտում article-date 19:04 09-01-2024

Մեկնարկում է շախմատի Հայաստանի առաջնությունը

Հունվարի 11-21-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դահլիճում կանցկացվեն Հայաստանի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունները: Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։

Հայաստանի տղամարդկանց առաջնությանը կմասնակցեն միջազգային գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը, միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Ռոբերտ Փիլիպոսյանը և Էրիկ Չաքարյանը, ինչպես նաև Դավիթ Տիրատուրյանը:

Կանանց առաջնությանը կմասնակցեն գրոմայստեր Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Արփինե Գևորգյանը, Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը, ինչպես նաև Պոլինա Կոբակը, Միլենա Գասպարյանը, Մելինե Հարությունյանը, Ալվարդ Ստեփանյանը և Մարիամ Խաչատրյանը:

Առաջնության բացման արարողությունը տեղի կունենա հունվարի 11-ին:

Նմանատիպ նյութեր