12757 դիտում
12:47 08-01-2024
Արտակարգ դեպք՝ Հրազդանում. հրդեհ է բռնկվել Opel Astra-ում. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում ավտոմեքենա է այրվում :
Ինչպե հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արցախի Հանրապետության քաղաքացի 45-ամյա Գուրգեն Մ.-ին պատկանող Opel Astra մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում:
Մինչ հրշեջների ժամանումը՝ վարորդն ու քաղաքացիները նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+