211652_close_icon
views-count805 դիտում article-date 12:38 07-01-2024

Ուկրաինայի Պոկրովսկ քաղաքի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ 5 երեխա

Tert.am-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի արևելյան Պոկրովսկ քաղաքի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա, հայտնել է նահանգապետ Վադիմ Ֆիլաշկինը։ Բացի այդ, հաղորդվում է, որ վիրավորվել է ութ մարդ:

Ինչպես նշում է bbc.com-ը, Ֆիլաշկինը հայտնել է, որ С-300 հրթիռները հարվածել են քաղաքին։ Պոկրովսկում տուժել է մասնավոր բնակելի հատվածը, վեց տուն ավերվել է։

«Թշնամին ցինիկաբար հարվածներ է հասցնում խաղաղ բնակիչներին՝ փորձելով հնարավորինս շատ տառապանքներ հասցնել մեր երկրին», - գրել է նա թելեգրամյան ալիքում։

Ռուսաստանի իշխանությունները չեն մեկնաբանել այս հաղորդագրությունը։

Նմանատիպ նյութեր