211652_close_icon
views-count1009 դիտում article-date 18:10 02-01-2024

2023 թվականին Պուտինի հրամանագրերի գրեթե կեսը գաղտնի է եղել

2023 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրերի 49,5 տոկոսը գաղտնի հրամանագրեր են եղել։ Այդպիսով նրա հրամանագրերից երկուսից մեկը գաղտնի էր։

Սա հաշվարկել է «Մեդիազոնա» հարթակը` ուսումնասիրելով բաց աղբյուրները՝ իրավական ակտերի պաշտոնական հրապարակումները։

2023-ին երկրի ղեկավարի գաղտնի հրամանագրերի քանակը պատմական ռեկորդ է գրանցել։ Նախորդ անգամ ամենaշատ գաղտնի հրամանագրերը արձանագրվել էին 2001 թվականին` չեչենական պատերազմի ընթացքում։ Այն ժամանկ գաղտնի էր Պուտինի հրամանագրերի 47 տոկոսը։

Նմանատիպ նյութեր