211652_close_icon

Մահացել է դերասանուհի Լուսինե Ղարիբյանը

views-count2656 դիտում article-date 09:42 02-01-2024
Երկարատև ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է դերասանուհի Լուսինե Ղարիբյանը։

Այս մասին իր ինստագրամյան էջում տեղեկացրել է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը:

«Լուսինես լույս դարձավ… Սիրեք մարդիկ… Շա՜տ սիրեք… Կորցրեցի ընկերուհուս… Ամենվայրկյանը գնահատեք… Լուսոս սպասում էր հրաշքի՝ չիմանալով, որ ՀՐԱՇՔԸ հենց ինքն էր»,- գրել է Անահիտ Կիրակոսյանը:

Լուսինեն հեռուստադիտողին հայտնի դարձավ «Բանակում» հեռուստասերիալից, ինչպես նաեւ«Պարահանդես», «Անուրջներ» եւ շատ այլ նախագծերից:

Նմանատիպ նյութեր