211652_close_icon
views-count1327 դիտում article-date 14:23 31-12-2023

Փարաքարի ղեկավարն ու տեղակալները պագևատրվել են «Կեչառիս» հուշադրամով

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայանքի ղեկավարին և տեղակալներին ու պագևատրել «Կեչառիս» հուշադրամով՝ ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնի աշխատանքներին, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությանը ցուցաբերած աջակցության համար։

Իր և ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոնի» աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի անունից նախարարը շնորհակալություն է հայտնել Փարաքար համայնքի ողջ անձնակազմին՝ շուրջ 2 ամիս Փարաքարի հումանիտար կայանի աշխատանքներին աջակցելու և մասնագիտական բարձր պատրաստվածության համար:

Նմանատիպ նյութեր