211652_close_icon
views-count59747 դիտում article-date 10:40 30-12-2023

Կրակոցներ՝ Լոռու մարզում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ. օպերատիվ տվյալներով ու տեսախցիկների արձանագրածով հերքվում է ԱԺ պատգամավորի մասնակցությունը նշված միջադեպին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ալավերդի քաղաքում կրակոցներ են հնչել: 

Ինչպես հայտմում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մհեր Դավթյանը, ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը, և Թումանյանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նահապետյանը: 

Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են: 

Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են դեպքի վայրը, ապա՝ որոշ հանգամանքներ: 

Ստացված օպերատիվ տվյալներով՝ ժամը 16:30-ի սահմաններում անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության նպատակով պարզաբանումներ ստանալու համար Ալավերդի քաղաքի երկաթգծի կայարանի թաղամասում գտնվող և Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Զորայր Շահվերդյանին պատկանող ավտոլվացման կետի մոտ Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Ալեքսանդր Մելիքյանը իր մոտ գտնվող հրազենով մի քանի անգամ կրակոցներ է արձակել Զ. Շահվերդյանի և նշված վայրում վերջինիս հետ կանգնած անձանց ուղղությամբ: 

Ահազանգով դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալներ Արման Գալստյանի, Դավիթ Ղազախեցյանի, Թումանյանի քննչական բաժնի պետ Յուրա Բաղդասարյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-դ վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, վաշտի հրամանատար Վիկտոր Սարգսյանի ու դասակի հրամանատար Մնացական Բոյաջյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի փորձաքրեագետները, բաժանմունքի պետ Արմեն Ամիրաղյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև ՀՀ ՆԳՆ ՈԼՄՎ փորձաքրեագիտական բաժանմունքի ՀԿՀ ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանն ու փորձագետ Վահրամ Պողոսյանը։

Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ: 

Դեպքի փաստով խուլիգանություն և սպանության փորձի հատկանիշներով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները ճշտելու, մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և Զ. Շահվերդյանին ու Ա. Մելիքյանին ու հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև ականատես վկաների, ովքեր, կարելի է ասել, հաստատել են ոստիկանության ստացված օպերատիվ տեղեկությունները: 

Նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ այս պահին չենք հրապարակում: 

Իսկ այն, որ Լոռու մարզը դարձել է Չիկագո, կարելի է ասել, գույները խտացված է: 

Վերջին 1 տարում մի քանի աղմկահարույց հանցագործություններ են եղել, և այդ ամենը Լոռու մարզի ոստիկանների ու քննիչների աշխատանքի շնորհիվ ոչ միայն բացահայտվել են, այլև հայտնաբերվել են հիմնական կատարողները, և երեկ համացանցում տեղեկություններ էին տարածվել, թե ծեծի է ենթարկվել Ազգային ժողովի ինչ-որ պատգամավոր:
Օպերատիվ տեղեկություններով անգամ հայտնաբերված տեսախցիկներում հերքվում է ԱԺ պատգամավորի մասնակցությունը նշված դեպքին. նա անգամ կրակոցներից առաջ ու հետո այնտեղ չի եղել: 

Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր