211652_close_icon

2024-ին վերանայելու ենք մանկապարտեզների անձնակազմի աշխատավարձերը. Տեսախցիկներ տեղադրելու հարցը քննարկվում է. Ավինյան

views-count1192 դիտում article-date 17:05 29-12-2023
2024-ին առաջին հերթին վերանայելու ենք մանկապարտեզների անձնակազմի աշխատավարձերը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Այդտեղ նաեւ որոշակիորեն խրախուսելու ենք, որ այդ անձնակազմերը ատեստավորվեն ինչ-որ մի փուլում: Դա քննարկումների փուլում է ԿԳՄՍՆ-ի հետ: Այո, մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու հարցը քննարկվում է, հնարավոր է, որ դա իրականացվի: Մենք ուսումնասիրում ենք նաեւ հաջողակ մասնավոր մանկապարտեզների փորձը եւ նրանցից սովորելու բաներ ունենք: Մեթոդաբանության տեսանկյունից, այո, որոշ բաներ փոխվելու են»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր