1093 դիտում
13:35 29-12-2023
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Նորայր Առաքելյանը
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գիտության և կրթության երախտավոր, գիտության վաստակավոր գործիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, միջազգային ճանաչում ունեցող մաթեմատիկոս Նորայր Հունանի Առաքելյանը:
Նորայր Առաքելյանը ծնվել է 1936թ․՝ Արթիկի շրջանի Մեղրաշեն գյուղում։ 1954-1958թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում։ 1971թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, 1989թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1974թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, իսկ 1990թ.՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:
Նորայր Առաքելյանի աշխատանքային գործունեությունը կապված է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի հետ: 1989-1991թթ․, 1997-2006թթ. նա եղել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն, 1991-1993թթ.՝ Երևանի պետական համալսարանի ռեկտոր, 2006-2016թթ․՝ ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ: 2004թ. Նորայր Առաքելյանն ընտրվել է Գերմանիայի Տրիի համալսարանի պատվավոր դոկտոր։ Նորայր Առաքելյանն ակնառու ներդրում ունի կոմպլեքս անալիզի և մոտավորությունների տեսության բնագավառներում։ Նրա կողմից կատարված հիմնարար հետազոտությունները ճանաչում են գտել միջազգային հանրության կողմից:
Մեծ է նրա ներդրումը Հայկական մաթեմատիկական դպրոցի կայացման և միջազգային հեղինակության արժանանալու գործում: Գիտության մեջ ունեցած նշանակալի ավանդի համար ակադեմիկոս Նորայր Առաքելյանն արժանացել է բազմաթիվ պարգևների, որոնցից են՝ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2003թ.), Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (2013թ.)։ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կոլեկտիվը ցավակցում է ակադեմիկոս Նորայր Առաքելյանի հարազատներին և գործընկերներին: Նորայր Առաքելյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:
Նորայր Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին՝ ժամը 17:00-20:00-ին, «ԼյուԱր» սգո սրահում (Երևան, Սիլիկյան խճուղի, 18 շենք)։
ՀՀ ԳԱԱ նախագահություն ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունք ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտ

Նմանատիպ նյութեր
2773 դիտում
14:52 24-03-2017
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը
3348 դիտում
16:56 23-10-2019
82 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանը
2628 դիտում
19:33 24-01-2020
Կյանքից հեռացել է հայտնի ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Ավագյանը
Այս բաժնից
2197 դիտում
10:20 05-02-2025
«Պահը կգա, օրը կգա, և բոլորն էլ կիմանան ճիշտը». Հենրիխ Մխիթարյան. «Ազատություն»
1066 դիտում
10:15 05-02-2025
Հալալ է ռուսներին, որ Մեղրիի փոխանակման ռուս-թուրքական ծրագիրը գցել են ամերիկացիների գրպանը. «ՉԻ»