211652_close_icon
views-count1093 դիտում article-date 12:54 29-12-2023

Ադրբեջանին 8 գյուղի վերադարձի հարցին պատասխանները կտա դեմարկացիայի գործընթացը. Գնել Սանոսյան

Կան որոշ տարածքներ, որոնց մասին նախանշում է Ադրբեջանը և կան տարածքներ, որոնց մասին էլ մենք ենք խոսում։

Տարեվերջյան  ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն՝ անդրադառնալով Բաքվի նշած 8 գյուղի վերադարձի հարցին։

«Ինչ վերաբերվում է 8 գյուղերի վերադարձին. այդ տարածքները պետք է նախանշվեն և դրանց իրավաբանական հիմքերը հանվեն, ապա տեղի ունենա երկու գործընթաց՝ փոխանակել կամ ֆիզիկապես թողնել և տարածական որոշակի կարգավորումներ ունենալ և հարցը քննարկել սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի շրջանակներում»,- հայտնեց նախարարը։

Սանոսյանի համոզմամբ՝ Բաքվի նշած 8 գյուղի մասին հարցի պատասխանը  սահմանների դեմարկացիան կարող է տալ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանի և Հայաստանի բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացվում է 8 գյուղի վերադարձի հարցը։ Ըստ նրա՝ գյուղերն ունեն իրենց առանձնահատկությունները, որոնցից 4-ը անկլավային են, մնացած 4-ը անկլավային չեն։

«Մեր մոտեցումն այն է, որ գործընթացում կարող է լինել որոշակի հաջորդականություն և այն կարող է շարունակվել փոխադարձ քննարկման ձևաչափով։ Հայաստանն էլ ունի իր պահանջները, իր տեսակետները սահմանների վերաբերյալ։ Բայց խոսքը բնակեցված տարածքների մասին է։ Թե ում են պատկանում այս գյուղերը, վիճելի թեմա չէ, պարզ է, թե խորհրդային տարիներին ովքեր են ապրել այդ գյուղերում»,- ընդգծել է Բայրամովը:

Նմանատիպ նյութեր