211652_close_icon

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիրքերում ճաշ է եփել զինվորների համար

views-count1240 դիտում article-date 17:53 28-12-2023
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են մարտական դիրքեր։

Գեղամ Մանուկյանը լուսանկար է հրապարակել ու նշել, որ ճաշ է եփել զինվորների համար։

«Երբ մարտական դիրքում զինվորները զբաղված են գործով, իսկ հրամանատարը հանձնարարեց կազմակերպել ուշացած ճաշը, ու որոշում ես օգնել զինվորներին ու ինքդ նրանց համար մարտական դիրքի կացարանում ճաշ ես պատրաստում։

Հաճույքով, գործընկերներիս՝ Թադեւոս Ավետիսյանի, Մհեր Սահակյանի եւ Արման Ղազարյանի եւ զինվորների հետ ճաշեցինք»,- գրել է Մանուկյանը։

Նմանատիպ նյութեր