Սյունիքի մարզպետին շնորհվել է «Տարվա մարզպետ» կոչումը
«Հանրային վարկանիշ» տեղեկատվական-վերլուծական ընկերության «THE LEADER 2023» մրցանակաբաշխության շրջանակներում «Տարվա մարզպետ» անվանակարգում մրցանակի է արժանացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Այդ մասին հայտնում են մարզպետի աշխատակազմից․
«Դեկտեմբերի 26-ին մարզպետի աշխատակազմի ներկայությամբ մրցանակը մարզի ղեկավարին հանձնեց «Հանրային վարկանիշ» ընկերության պրոդյուսեր Կարինե Թուխիկյանը։ Նա նշեց, որ մրցանակաբաշխության հիմքում «Էմպիրիկա» հետազոտական ընկերության կատարած սոցիոլոգիական հարցումներն են և փորձագիտական եզրակացությունները, այն է՝ հաշվի են առնվել տարվա ընթացքում Սյունիքի մարզպետի գործունեությունն ու հատկապես ԼՂ-ից տեղահանված բնակչությանը Սյունիքում ընդունելու բարդ գործընթացի կազմակերպումը։
Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց գնահատանքի ու իրեն մրցանակի արժանացնելու համար, որը նաև պարտավորեցնող է ու պատասխանատվություն հետագա աշխատանքի համար։
Շնորհավորանքի խոսքեր հնչեցին մարզպետի աշխատակազմի անդամներից ևս։
Սյունիքի մարզպետի աշխատակազմը շնորհավորում է պարոն Ղուկասյանին՝ «Տարվա մարզպետ» կոչմանն արժանանալու կապակցությամբ, հետագա արգասաբեր ու արդյունավետ աշխատանք մաղթում՝ ի շահ Սյունիքի»,- ասվում է հաղորդագրության մեջ։