211652_close_icon
views-count1600 դիտում article-date 19:07 26-12-2023

Փաշինյան-Ալիև ձեռքսեղմում Սանկտ Պետերբուրգում. նրանք Արցախում սեպտեմբերյան դեպքերից հետո առաջին անգամ են հանդիպել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգի «Ցարսկոյե Սելո» արգելոց-թանգարանում միացել է ԱՊՀ երկրների ղեկավարներին: ՌԻԱ «Նովոստի»-ի հրապարակած տեսանյութում երևում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ալիև ձեռքսեղմումը, փոխանցում է Tert.am-ը:

Աղբյուրը նկատում է, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի վրա զանգվածային հարձակումից և Արցախի Հանրապետության լուծարման մասին հայտարարությունից հետո սա Փաշինյանի և Ալիևի առաջին հանդիպումն է:

Նմանատիպ նյութեր