211652_close_icon
views-count1087 դիտում article-date 18:20 26-12-2023

Հանդիպել եմ ապօրինի կալանավորված արցախցի երիտասարդներին․ Տիգրան Աբրահամյան

 «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում․

««Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպել եմ սեպտեմբերյան ակցիաների ժամանակ ապօրինի կալանավորված արցախցի երիտասարդներին:

Այն գործընթացը, որն ակցիաների համատեքստում է իրականացվում դուրս է և´ իրավական, և´ տրամաբանական հարթությունից:

Վկաների, տուժողների բացակայության պայմաններում 2-ամսյա կալանքի ենթարկված անձանց մի մասի կալանքը ևս 3 ամսով երկարացրել են:

Դատարանները խափանման միջոցը փոխելու որևէ հիմք, գործոն չեն էլ քննարկում. կա քաղաքական որոշում և «վերևից» իջեցված հանձնարարություններն անշեղորեն կատարվում են:

Նպատակը պարզ է` վախեցնել մարդկանց, հատկապես երիտասարդներին, որպեսզի հեռու պահեն ակտիվության ցանկացած դրսևորումից»,- գրել է Աբրահամյանը։
 

Նմանատիպ նյութեր