211652_close_icon
views-count1816 դիտում article-date 16:04 24-12-2023

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը շնորհավորել է Արմեն Մելիքբեկյանին

ՈՒԵՖԱ-ի նախագահը շնորհավորել է ԱրմենՄելիքբեկյանին` ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Դեկտեմբերի 23-ին կայացան ՀՖՖնախագահի ընտրությունները, որոնց արդյունքում ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանըվերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում: 

Այդ կապակցությամբ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն Արմեն Մելիքբեկյանին է հղելշնորհավորական ուղերձ, որում ասվում է.

«Սիրելի Արմեն, սիրելի ընկեր,
Ուրախ եմ շնորհավորելու Ձեզ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնումվերընտրվելու կապակցությամբ։ Հաստատ գիտեմ, որ Դուք ձգտելու եք շարունակելու Ձերարդյունավետ աշխատանքը՝ ղեկավարելով այս աշխատասեր և հաջողակ ասոցիացիան:

Ձեր մեծ փորձը սպորտի զարգացման հարցում մեծ առաջընթաց է բերել հայկականֆուտբոլին շատ տարբեր ոլորտներում՝ ազգային թիմեր, ակումբներ, մանկապատանեկան ֆուտբոլ,մասսայական ֆուտբոլ և համայնքային ծրագրեր, ինչպես նաև ենթակառուցվածքներիշինարարություն՝ ապահովելով հասանելիություն և խրախուսելով նորմասնակցություն և աջակցություն:

Խնդրում եմ ընդունեք իմ լավագույն մաղթանքները դեպի 2024 թվական վստահորեն շարժվելունընդառաջ: Ձեր տարեվերջյան տոնակատարությունը ձեր ընտանիքի և սիրելիների հետ, անշուշտ,առանձնահատուկ կլինի: Ես վստահ եմ՝ Դուք արդեն գիտեք, որ ՈՒԵՖԱ-ն Ձեր կողքին է՝  տեսնելով,որ ՀՖՖ-ն էլ ավելի մեծ քայլեր է ձեռնարկում իր ողջ ներուժն օգտագործելու համար»:

Դեկտեմբերի 23-ին կայացած ՀՖՖ նախագահի ընտրությունում առաջադրված երկութեկնածուներից` Արմեն Մելիքբեկյան և Արաս Օզբիլիզ, քվեարկողների 3 / 20 ձայներիհարաբերակցությամբ` ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:

Նմանատիպ նյութեր